Չորեքշաբթի, Հուլիսի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համաշխարհային զինադադարի մասին Ադրբեջանի կոչերը կեղծ են․ The Guardian-ի հոդվածը

17/09/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բրիտանական The Guardian պարբերականը, վկայակոչելով մի շարք իրավապաշտպանների ու ակտիվիստների հրապարակումները, ՄԱԿ-ի ներկայիս կլիմայական գագաթնաժողովը հյուրընկալող Ադրբեջանի՝ համաժողովի ժամանակ համաշխարհային զինադադարի կոչ անելը կեղծավոր քայլ է համարում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է պարբերականի հրապարակած հոդվածում: Հոդվածը հիշեցնում է, որ Ադրբեջանը գլխավորում է COP29 գագաթնաժողովը, որը նոյեմբերի 11-ից երկու շաբաթ կանցկացվի մայրաքաղաք Բաքվում։ Սպասվում է, որ կմասնակցեն,աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ղեկավարներ իսկ միջոցառմանը կներկայացվեն ավելի քան 180 երկրներ: 

Պարբերականը նշում է, որ Կոնֆերանսի ընթացքում, ինչպես նաև դրանից մեկ շաբաթ առաջ և հետո Ադրբեջանը կոչ է անում հակամարտող բոլոր երկրներին վայր դնել զենքերը։ Գագաթնաժողովը կներառի նաև հատուկ «խաղաղության օր» նոյեմբերի 15-ին և COP29 խաղաղության և կլիմայի նախաձեռնությունը, որն ուղղված է օգնելու առավել խոցելի երկրներին՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուգանդայի և այլոց աջակցությամբ:

Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի, ինչպես նաև Իսրայելի և Գազայի հետ կապված հակամարտությունները, որոնք երկուսն էլ Ադրբեջանի հարևանությամբ են, ստվեր են գցելու համաժողովի վրա: Ռուսաստանը հանածո վառելիքի առաջատար արտադրողներից է և ջերմոցային գազերի արտանետումների աղբյուր, մինչդեռ Ադրբեջանը Եվրոպա գազ է մատակարարում Ռուսականի փոխարեն։ Սպասվում է, որ կլիմայական հարցերի շուրջ դիվանագիտական ​​համաձայնությունների ձեռքբերումը բարդ գործընթաց է, հատկապես՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական լարվածությունը։

Ըստ The Guardian-ի կողմից ձեռք բերված՝ հրադադարի կոչի գաղտնազերծված նախագծի՝ Ադրբեջանն իրեն դիրքավորում է որպես խաղաղարար: 

«COP29-ը բացառիկ հնարավորություն է՝ հաղթահարելու բաժանումները և գտնելու ճանապարհներ դեպի կայուն խաղաղություն: Հակամարտությունները մեծացնում են ջերմոցային գազերի արտանետումները և ոչնչացնում շրջակա միջավայրը՝ աղտոտելով հողը, ջուրը և օդը: Հակամարտությունների հետևանքով առաջացած էկոհամակարգերի ոչնչացումը և աղտոտումը խորացնում են կլիմայի փոփոխությունը և խաթարում մոլորակը պաշտպանելու մեր ջանքերը»,- ասված է բանաձևի նախագծում՝ 180 բառից բաղկացած կարճ տեքստում:

Պարբերականի հոդվածի համաձայն՝ այնուամենայնիվ, ակտիվիստները մատնանշում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և Հայաստանի հետ վերջերս ավարտված պատերազմը՝ հիշեցնելով, որ ավելի քան 100,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում այն ​​բանից հետո, երբ անցած սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց հարձակումը: 

Իրավապաշտպաններն պնդում են, որ Ադրբեջանը շարունակում է հարյուրավոր քաղբանտարկյալների պահել: 

Ոմանք մեղադրում են COP հյուրընկալող երկրին կեղծավորության մեջ: Unilever-ի նախկին ղեկավար և այժմ կլիմայի ու խաղաղության ակտիվիստ Փոլ Փոլմանը հայտարարել է, որ «COP զինադադարի» գաղափարը խորապես ցինիկ PR հնարք է Ադրբեջանի կողմից, որի նպատակն է ուշադրությունը շեղել անցյալում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից։

«Եթե նախագահ Իլհամ Ալիևն իսկապես ցանկանում է օրինակ ծառայել, ապա մյուսներին կոչ անելու փոխարեն պետք է պարտավորվի մինչև COP29-ն ազատ արձակել ավելի քան 300 քաղբանտարկյալների», – ավելացրել է Փոլմանը: 

Իբադ Բայրամովը, ում հայրը՝ Գուբադ Իբադօղլուն, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ակադեմիկոս ու ձերբակալվածներից մեկն է, ասել է. «Հակամարտությունները թույլ են տվել Ադրբեջանի կառավարությանը քողարկված ոչնչացնել քաղաքացիական հասարակությունը՝ բանտարկելով ընդդիմության ձայները: Քանի որ COP29-ը մոտենում է, միջազգային ուշադրությունն ավելի ու ավելի է կենտրոնանում ռեժիմի ռեպրեսիվ մարտավարության վրա»: 

Կոնֆլիկտների և շրջակա միջավայրի դիտորդական կենտրոնի խոսնակն ասել է զինադադարի կոչի մասին. «Դա չի անդրադառնում հակամարտության հիմնական պատճառներին: Դա նման է վիրակապի՝ խորը վերքի վրա: Մի քանի շաբաթով հակամարտությունների դադարեցումը կյանքեր կփրկի, ինչը լավ է, բայց հետո ամեն ինչ կվերադառնա նախկինին: COP-ը կարող է հանգեցնել խաղաղության և կլիմայական արդարության համար բովանդակալից գործողությունների, բայց դա պետք է ներառի ռազմական գործողությունների և կլիմայական ճգնաժամի վրա ազդող հակամարտությունների ազդեցությունը»: 

Ադրբեջանի կառավարությունը մերժել է այս քննադատությունները։ 

COP-ում Ադրբեջանի գլխավոր բանակցող Յալչին Ռաֆիևն ասել է. «Այս նախաձեռնությունը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ: Այն, ինչ մենք փնտրում ենք, ընդհանուր է։ Մենք ուղղակի զինադադարի կոչ ենք անում։ Խոսքը քաղաքական հարցերի մասին չէ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վրաստանում արգելված է ԼԳԲՏ քարոզչությունը

Հաջորդ գրառումը

61 ընտանիք դիմել է՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով․ ԿԽՄԿ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025
Նորություններ

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025
Նորություններ

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025
Միջազգային

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025
Հաջորդ գրառումը

61 ընտանիք դիմել է՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով․ ԿԽՄԿ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական...

ԿարդալDetails

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025

ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ից ներկրված ծաղիկները լինեն իր ստանդարտներին համապատասխան. սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ. ՍԱՏՄ ղեկավար

15/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական