Կլինիկական փորձարկումների երրորդ փուլում կորոնավիրուսի դեմ Կուբայում ստեղծված Abdala պատվաստանյութը ցույց է տվել 100% արդյունավետություն հիվանդության ծանր ձևերի և մահվան դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով պատվաստանյութը մշակողներին: Պատվաստանյութի արդյունավետության ուսումնասիրության ֆոկուս-խումբը նախատեսվում է ավելացնել մինչև 300 հազար մարդ:
Ավելի վաղ Կուբայի դեղամիջոցների, սարքավորումների և բժշկական սարքերի պետական վերահսկողության կենտրոնը թույլատրել էր կորոնավիրուսի Abdala պատվաստանյութի արտակարգ օգտագործումը: Հունիսի երկրորդ կեսին Կուբան հայտարարեց պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին։ Դրա արդյունավետությունը կորոնավիրուսի սիմպտոմատիկ ընթացքի դեմ կազմել է 92,28%: