Իսրայելի արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին անցանկալի անձ է հայտարարել և արգելել է նրա մուտքը երկիր. հայտնում է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախօրեին Անտոնիո Գուտերեշը Իսրայելի դեմ Իրանի հարձակման ֆոնին հանդես է եկել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման դատապարտմամբ և հրադադարի կոչ է արել:
«Իսրայելի արտաքին գործերի նախարար Կացն այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին պերսոնա նոն գրատա է հայտարարել Իսրայելում՝ արգելելով նրա մուտքը երկիր: Այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Գուտերեշի արձագանքը Իսրայելի վրա Իրանի նողկալի հարձակմանը, երբ նա․․․ միանշանակ չի դատապարտել այդ լուրջ ագրեսիան»,- ասվում է հայտարարության մեջ։