Դեղամիջոցների վերահսկման իսպանական գործակալությունը թույլ չի տվել սկսել նոր կորոնավիրուսի դեմ առաջին իսպանական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:
Կլինիկական փորձարկումների մերժման պաշտոնական պատճառները դեռևս չեն հաղորդվում: Ինչպես նշում է El Español թերթը, այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պատվաստանյութը կապիկի մոտ թոքերի խնդիրներ է առաջացրել, ինչը հանգեցրել է կենդանու մահվան: Իր հերթին, պատվաստանյութը մշակողները հերքում են այս տարբերակը:
Թագավորությունում օգտագործվում են BioNTech և Pfizer կոնսորցիումի, Moderna-ի, AstraZeneca-ի և Johnson & Johnson-ի մշակած պատվաստանյութերը: