Colonial Pipeline-ը՝ խողովակաշարով վառելիք տեղափոխող ԱՄՆ ամենամեծ ձեռնարկությունը, հաղորդել է իր համակարգերի վրա կիբեռհարձակման մասին:
«Ի պատասխան, մենք կանխարգելիչ կերպով որոշ համակարգեր դարձրեցինք օֆլայն՝ սահմանափակելու սպառնալիքը, ինչը ժամանակավորապես կասեցրեց խողովակաշարի բոլոր գործողությունները և ազդեց մեր որոշ տեղեկատվական համակարգերի վրա», ասված է ընկերության կայքում հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հետաքննություն է ընթանում կիբեռհարձակման հետ կապված, ընկերությունը դեպքի մասին ծանուցել է իրավապահ մարմիններին: Colonial Pipeline-ը, որն օրական ավելի քան 454 միլիոն լիտր վառելիք է մղում, ներկայումս իր բոլոր համակարգերի համար իրականացնում է վնասների գնահատում և անվտանգության ստուգումներ: