Լուկաշենկոն փորձում է խուսափել Ուկրաինայի պատերազմին անմիջական մասնակցությունից

19

Բելառուսը մայիսի սկզբին անցկացված զորավարժություններից հետո հայտարարեց Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով հատուկ գործողությունների ուժերի, ինչպես նաև երկրի արևմուտքում գտնվող զորավարժարաններում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ, հրետանային և հրթիռային զորքեր տեղակայելու մասին։ Բելառուսական զորքերի առկայությունը սահմանի մոտ կարող է հետ պահել Ուկրաինայի զինված ուժերին, որ նրանք չկարողանան աջակցել Դոնբասում գործողություններին. հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում։

«Չնայած վաղ ենթադրություններին՝ մինչ այժմ բելառուսական զորքերը անմիջականորեն ներգրավված չեն եղել հակամարտությունում: Այնուամենայնիվ, Բելառուսի տարածքը օգտագործվել է որպես պլացդարմ Կիևի և Չեռնիգովի դեմ Ռուսաստանի սկզբնական հարձակման համար»,- ասվում է զեկույցում:Բրիտանական հետախուզությունը նշում է, որ Ռուսաստանը օդային թռիչքներ և հրթիռային հարվածներ է հասցրել Բելառուսի տարածքից։ «Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ամենայն հավանականությամբ, հավասարակշռություն է ապահովում ռուսական ներխուժմանը աջակցելու և արևմտյան պատժամիջոցների վտանգի պատճառով ռազմական ուղղակի ներգրավվածությունից խուսափելու ցանկության, ուկրաինական պատասխան գործողությունների և բելառուսական զինված ուժերում հնարավոր վրդովմունքի միջև», – ասվում է զեկույցում: