Լեհաստանը ամերիկյան տանկեր կտեղադրի արևելյան սահմանին

Վարշավան իր սահմանին կտեղադրի ԱՄՆ-ից գնված Abrams տանկեր, հայտարարել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը:

«Երկու հարյուր հիսուն գերժամանակակից տանկ, որոնք կտեղակայվեն մեր երկրի արևելքում»,- նրա խոսքերը հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ «աշխարհի լավագույն տանկերը» անհրաժեշտ են երկրի վրա հարձակման վտանգը նվազեցնելու համար:

Լեհ քաղաքական գործիչները բազմիցս հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի ակտիվ հակազդի Ռուսաստանին, որին նրանք համարում են սպառնալիք երկրի անվտանգությանը: Մոսկվան իր հերթին հիշեցրել է, որ մտադիր չէ հարձակվել այլ պետությունների, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների վրա: