Լավրով. Միջազգային քրեական դատարանը վարկաբեկել է ինքն իրեն

131

Միջազգային քրեական դատարանը վարկաբեկել է իրեն և վատ համբավ վաստակել քաղաքական կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու, պրոֆեսիոնալիզմի բացակայության և միջազգային իրավունքի ըմբռնման բացակայության պատճառով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցանկացած գործողություն, որը ձեռնարկվում է Հաագայում, մենք պետք է դիտարկենք այս ֆոնին», ասել է նախարարը: Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը բացասական է գնահատում Միջազգային քրեական դատարանի գործունեությունը: