Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան հաջորդ շաբաթվա վերջին Իսլամաբադում. Geo News հեռուստաալիքին հայտնել են անանուն աղբյուրները։
Նշվում է, որ Պակիստանի կառավարությունը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին միջոցներ ձեռնարկել հանդիպման կազմակերպման և անվտանգության ապահովման համար։
Բանակցություններին ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
Իրանական կողմը, հավանաբար, կներկայացնեն խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։









