Իրանի միջուկային գործակալության ղեկավարը բանակցությունների համար ժամանել է Մոսկվա

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին այսօր ժամանել է Մոսկվա՝ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հետ բանակցությունների համար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Մոսկվայում Իրանի դեսպանատան թելեգրամյան ալիքում:

Ինչպես նշել է դեսպանությունը, Մոսկվա այցի ընթացքում Էսլամին և Լիխաչյովը «մտքեր կփոխանակեն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի վերջին իրադարձությունների և համագործակցության վերաբերյալ»: