Իրանի իշխանությունները պարզել են Նաթանզի միջուկային օբյեկտում վթարի պատճառ դարձած անձին: Այդ մասին այսօր հաղորդել է Nournews գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկատվության նախարարության (հետախուզական) աղբյուր:
Նշվում է նաև, որ հաստատվել է, թե ինչպես է պատահարը տեղի ունեցել, և ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ`խնդիրը վերացնելու և վնասված արտադրամասի աշխատանքը սկսելու ուղղությամբ:
Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին Նաթանզի միջուկային օբյեկտում միջադեպն անվանել էր «միջուկային ահաբեկչության դրսևորում»: