ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ տարածաշրջանում պատերազմն ընդլայնելու Սիոնիստական ռեժիմի նպատակն է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա։
Այսօր առավոտյան X-ում արած գրառման մեջ, Իսմայիլ Բաղային նշել է, որ Սիոնսիտական հանցագործ ռեժիմը ցանկանում է տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ հրահրելով, ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։
Նա նշել է, որ ամերիկյան անվտանգության կառույցները, հավանաբար ռեժիմի հրահրմամբ, Իրանի դեմ կեղծ մեղադրանքներ են ուղղում՝ ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ։
Իսմայիլ Բաղային նշել է․ «Դա իրականության խեղաթյուրում է»։
Օրերս ԻԻՀ ԱԳՆ-ն հերքել է ԱՄՆ նախագահական ընտրություններին Թեհրանի միջամտության վերաբերյալ լուրերը, հայտարարելով, որ այլ երկրների ներքին գործերին ապօրինի միջամտության երկար տարիների պատմություն ունեցող ԱՄՆ կառավարությունը չի կարող մի երկրի դեմ նման մեղադրանք առաջադրել։
ԱՄՆ նխագահական ընտրությունները կայանալու են ընթացիկ տարվա նոյեմբերին։ Թեկնածուներն իրենց քարոզարշավների ընթացքում ավելի շատ ձայներ հավաքելու համար դիմում են տարբեր միջոցների, այդ թվում՝ այլ երկրնրի դեմ մեղադրանքներ են հնչեցնում։