Վաշինգտոնը հայտնել է միջուկային ծրագրի շուրջ երկխոսության իր պատրաստակամության մասին, և Թեհրանը նույնպես պատրաստ է դրան: Իրանը կվերսկսի իր պարտավորությունների կատարումը պատժամիջոցների վերացման պայմանով: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին:
Նա ամերիկյան կողմի հայտարարությունները ուղղակի կամ անուղղակի բանակցությունների պատրաստակամության մասին անվանել է «Իրանի ժողովրդի հաղթանակ»:
Այսօր մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ ԱՄՆ-ն արթնացել է բանակցությունների համար, և մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք վերադառնալ միջուկային ծրագրի վերաբերյալ ստանձնած պարտավորություններին`բոլոր պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց:
Նրա խոսքերով, հնարավոր է բանակցություններ վարել 4 + 1 ձևաչափով, եթե ԱՄՆ-ն ցուցադրի իր ազնվությունը: Ռոհանիի համաձայն, Թեհրանը ցանկանում է, որ լուծվեն բոլոր վիճահարույց հարցերն ու խնդիրները։