Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին գործակալության Կառավարիչների խորհրդին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել է ուրանի հարստացումը մինչև 20%-ի հասցնելու Իրանի մտադրության մասին: Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը Միխայիլ Ուլյանովը, գրում է ՏԱՍՍ-ը: