ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը դատապարտել է Իրանի բալիստիկ հրթիռային հարձակումը Իսրայելի վրա. տեղեկություն է տարածել Սպիտակ տունը։
«Իրանը մոտ 200 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, և ես միանշանակ դատապարտում եմ այդ հարձակումը։ Իրանը Մերձավոր Արևելքում ապակայունացնող և վտանգավոր ուժ է, և Իսրայելի վրա հարձակումները ևս մեկ անգամ ցույց տվեցին այդ փաստը։ Ես պաշտպանում եմ նախագահ Բայդենի հրամանը, որով ԱՄՆ բանակը խոցում է Իսրայելի դեմ ուղղված իրանական հրթիռները։ Մեր օգնությամբ Իսրայելը կարողացավ հետ մղել այս հարձակումը։ Ինչպես ասացի, ես կապահովեմ, որ Իսրայելը պաշտպանական կարողություն ունենա Իրանի և նրան աջակցող խմբակցությունների դեմ: Իսրայելի անվտանգության հանդեպ իմ հանձնառությունն անսասան է»,- ասել է Հարիսը։
Հարրիսն ընդգծել է, որ Իրանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Իսրայելի, այլև տարածաշրջանում ամերիկյան կառույցների, ամերիկյան շահերի և տարածաշրջանի անմեղ քաղաքացիների համար: