Իսրայելի բանակային ռադիոն հաղորդել է Սիրիայի տարածքը երկար ժամանակով գրավելու և այնտեղ 9 ռազմակայան կառուցելու որոշման մասին. գրում է ԻՌՆԱ-ն։
Հաղորդվում է, որ Իսրայելը խիստ գաղտնիության պայմաններում անվտանգ գոտի է ստեղծել Սիրիայի ներսում: Իսրայելի ներգրավվածությունը Սիրիայում այլևս ժամանակավոր չէ, և անվտանգության գոտում ներկայումս կառուցվում է 9 ռազմաբազա։
Ավելի ուշ ռադիոն նշել է, որ Իսրայելը ծրագրում է Սիրիայում մնալ մինչև 2025 թվականի ավարտը։ Ներկայումս տարածաշրջանում գործում է երեք ռազմական բրիգադ: