Իսրայելի շինարարության նախարար Զեէվ Էլկինը, ով ուղեկցում էր վարչապետ Նաֆթալի Բենեթին Ռուսաստան այցի ժամանակ, գնահատել է ուրբաթ օրը Իսրայելի վարչապետի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած բանակցությունները:
«Շատ կարևոր և հաջող հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ տևեց հինգուկես ժամ»,- Twitter-ում գրել է նախարարը։ Էլկինը, ով խոսում է ռուսերեն, Բենեթի համար թարգմանել է Պուտինի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։