Կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի մշակողները պատրաստուկիի կազմի վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրել Ռուսաստանի Դաշնության մուսուլմանների հոգևոր վարչությանը: Ըստ նախնական տվյալների, դրա մեջ չկա որևէ բան, որը կարող է մարկանց ստիպել հրաժարվել պատվաստումներից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի մահմեդական հոգևոր վարչության նախագահի տեղակալ Իլդար Ալյաուտդինովը:
Դրանից առաջ մուսուլմանները մտահոգված էին պատվաստանյութի համապատասխանությամբ իսլամական կրոնի հալալիզմի պահանջներին: Հավատացյալներին հատկապես անհանգստացնում էր պատրաստուկի մեջ ժելատինի օգտագործումը:
«Պատասխանը եկել է մշակողների կողմից: Խոզի ժելատին այնտեղ չկա:․․․ Ըստ էության, առաջին հայացքից կարող ենք ասել, որ իսլամի տեսանկյունից արգելված բան չկա», – ասել է Ալյաուտդինովը: