Պատվաստումից հետո թրոմբի առաջացման մասին հաղորդումների հետ կապված, Իմունականխարգելման Իռլանդիայի ազգային խորհրդատվական կոմիտեն կիրակի օրը հանձնարարական է տվել դադարեցնել շվեդական AstraZeneca բրիտանական-շվեդական դեղագործական ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործումը:
Խորհուրդ է տրվում ժամանակավորապես հետաձգել Astrazeneca-ի պատվաստանյութի օգտագործումը 2021 թ. մարտի 14-ից, ասել է կոմիտեն: Պարզաբանվում է, որ ներկայումս թրոմբի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգվում է:
Ավելի վաղ, AstraZeneca-ով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո, Նորվեգիայում երեք բժիշկների մոտ մակարդուկներ էին հայտնաբերվել։ Նրանք հոսպիտալացվել են:








