Սիրիայի Իդլիբ նահանգում պայթեցվել է մեքենա, որտեղ եղել են թուրք զինվորականներ, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաալիքը:
«Թուրքիայի օկուպացիոն ուժերի շարքերում կան տուժածներ Իդլիբ նահանգի Բաբ ալ-Հավա մայրուղու վրա նրանց մեքենայի պայթյունի հետևանքով»,- հաղորդել է հեռուստաալիքը:
Աղբյուրը ՌԻԱ գործակալությանը հայտնել է, որ պայթյունի հետևանքով երկու թուրք զինծառայող է զոհվել, հինգը վիրավորվել են: