ԱՄՆ-ն պետք է կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ոչ թե նրան ավելի մոտեցնի Չինաստանին, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում:
«[Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ լավ հարաբերությունների մեջ լինելը հիանալի է: Մենք պետք է Ռուսաստանի հետ գործեր վարենք, մենք պետք է կարգավորենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Ռուսաստանին մղենք դեպի Չինաստան:
Թրամփը հավելել է, որ ներկայումս «Ռուսաստանն ու Չինաստանը միասին են ու միասին ուժեղանում են»: