ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ մտադիր է իրեն ինչ-որ նոր զբաղմունք գտնել:
«Մենք ինչ-որ բան կանենք, բայց ոչ հենց հիմա», – Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում գտնվող իր գոլֆի ակումբում պատասխանել է ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարը Washington Examiner-ի այն հարցին, թե որն է իր հետագա անելիքը:
Սա լրագրողներին տված նրա առաջին մեկնաբանությունն է նախագահության ժամկետի ավարտից հետո: