ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատը գտնում է, որ նա, ամենայն հավանականությամբ, կմասնակցի 2024 թ. ընտրություններին, բայց Facebook մուտքի վերականգնման հարցը հատկապես կարևոր գործոն է նրա քաղաքական վերադարձի հարցում: Այդ մասին հաղորդել է Axios լրատվական պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ:
«Թրամփը և նրա կողմնակիցները համարում են, որ Facebook-ի վերականգնումը հատկապես կարևոր է նրա քաղաքական վերադարձի համար: Վերջնական վճռի համար վեցամսյա վերջնաժամկետի վերաբերյալ Վերստուգիչ խորհրդի որոշումը զայրացրել է Թրամփի կողմնակիցներին», նշում է պորտալը: «Թրամփին անհրաժեշտ է Facebook-ը՝ առաջադրվելու համար, միջոցների հավաքի և աջակիցներին մոբիլիզացնելու համար»: