ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը Շվեյցարիա մեկնելիս ստիպված է եղել թռիչքից կարճ ժամանակ անց շրջվել և վերադառնալ օդանավակայան. հայտնում է BBC-ն։
Դավոսում Թրամն այսօր պետք է ելույթ ունենա համաշխարհային առաջնորդների առջև։ Սպիտակ տան տվյալներով՝ Air Force One-ը ստիպված է եղել վերադառնալ «աննշան էլեկտրական անսարքության» պատճառով:
Լրագրողները նաև հայտնել են, որ ինքնաթիռի սրահի լույսերը կարճ ժամանակով անջատվել են։
Ինքնաթիռը վերադարձել է Մերիլենդ նահանգի Էնդրյուսի ռազմաօդային բազա, որից հետո Թրամփը մեկ այլ ինքնաթիռով թռել է Շվեյցարիա։
Ակնկալվում է, որ նախագահը նախատեսվածից մի քանի ժամ ուշ կժամանաի Դավոս, որտեղ տեղի է ունենում ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը ներկայումս շահագործում են երկու Boeing 747-200B շարքի ինքնաթիռ, որոնք շահագործվում են 1990 թվականից։
Չնայած այս ինքնաթիռները արդիականացվել են, դրանց սպասարկման ծախսերը անընդհատ աճում են։
Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել ինքնաթիռի վերաբերյալ։ Անցյալ տարի նրա վարչակազմը հայտարարել էր, որ «քննարկում է Boeing-ի այլընտրանքները»՝ երկու նոր ինքնաթիռների մատակարարման բազմիցս հետաձգումներից հետո։








