Նորվեգացի պատգամավոր Քրիստիան Թիբրինգ-Գեդդեն վստահ է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արժանի է Նոբելյան մրցանակի՝ ձգձգված հակամարտությունների լուծմանը նպաստելու համար: Այդ մասին հայտնում է Fox News-ը: Թրամփը կարևոր դեր է խաղացել Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հաշտության հաստատման գործում։
Ավելին, երեկ Շվեդիայի խորհրդարանի անդամներից մեկը ևս առաջադրել է նախագահ Թրամփին։ «Թրամփը երկրորդ անգամ է առաջադրվում Նոբելյան մրցանակի՝ Կոսովոյի և Սերբիայի միջև պատմական համաձայնագրի համար», իր թվիթերյան էջում հայտարարել է ԱՄՆ առաջնորդի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Գրենելը: