Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը այսօր հաստատել է, որ, չնայած ԱՄՆ ճնշմանը, Անկարան շարունակում է դիտարկել Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը:
Թուրքիան աշխատում է նաև իր զինված ուժերն ուժեղացնելու ուղղությամբ՝ մշակելով սեփական պաշտպանական համակարգերը:
«Այս տարի կսկսվի «Սունգուր» և «Հիսար A +» համակարգերի առաքումը, և շարունակվում է հայրենական «Սիպեր» հակաօդային պաշտպանության համակարգի մշակումը», հավելել է նա:







