Թուրքիան Սիրիային մեղադրում է Հալեպի ուղղությամբ հրթիռահարվածի մեջ

213

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Սիրիային մեղադրել է Հալեպ նահանգի հյուսիսային մասում Անկարայի կողմից վերահսկվող տարածքին հրթիռային հարված հասցնելու մեջ:

«Սիրիայի վարչակարգի վերահսկողության տակ գտնվող Հալեպի «Քուվեյրես» օդանավակայանից արձակված հրթիռները խոցել են Ջերաբլուսի և Ալ-Բաբի շրջանների բնակավայրերն ու նավթի ցիստեռնները», գրել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը իր կայքում:

Պնդում է արվում նաև, որ կրակը արձակվել է բալիստիկ հրթիռներով, ինչը հանգեցրել է քաղաքացիական զոհերի, իսկ հարվածի ենթարկված տարածքները գտնվում են թուրքական բանակի «Եփրատի վահան» գործողության տակ ընդգրկված տարածքում:

Ռուսաստանի Դաշնությանը ծանուցվել է հարձակումները դադարեցնելու անհրաժեշտության մասին, շեշտում են գերատեսչությունում: