Դեպի Թուրքիա թռիչքների սահմանափակումները կապված չեն Մոսկվայի և Անկարայի միջև երկկողմ հարաբերությունների հետ, այլ պայմանավորված են այդ երկրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի վատթարացումով. լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Թուրքիայի հետ հարաբերությունները զարգանում են, տուրիզմի արգելքի հետ կապված իրավիճակը ոչ մի կապ չունի երկկողմ հարաբերությունների հետ, դա կապված է շարունակվող համաճարակի և Թուրքիայում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման հետ», – ասել է Պեսկովը:
Նա հավելել է. «Եվ, իհարկե, մեր թուրք գործընկերները չեն կարող չհասկանալ մեր սեփական քաղաքացիների հանդեպ ունեցած մտահոգությանը: Սա, ըստ էության, գործընկերությունն է»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների սառեցման ժամանակաշրջան չկա, Պեսկովն ասել է. «Իհարկե` ոչ»:
Yerkir.am