Թուրքիայի զինված ուժերը և նրանց հետ համագործակցող սիրիական զինված ընդդիմադիր կազմավորումները հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքի Հասեկե նահանգում գտնվող Թել Թամեր բնակավայրին: Այս մասին հայտնել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներ:
Գործակալության տվյալներով՝ երկու դպրոց է վնասվել, մի քանի արկ արձակվել է դրանց ուղղությամբ: Նշվում է, որ շինությունները «զգալի նյութական վնաս են կրել»: Ընդգծվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոր ուսումնական տարվա մեկնարկից մի քանի օր առաջ: