Թուրքիայի երկու F-16 կործանիչներ այսօր խախտել են Հունաստանի օդային տարածքը Էգեյան ծովի կղզիների վերևում։ Ինքնաթիռները հայտնաբերվել և կալանվել են հունական ավիացիայի կողմից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը:
Ամեն տարի Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի հարյուրավոր խախտումներ են տեղի ունենում: Հունաստանն իր ավիացիայով ազգային օդային տարածքից դուրս է հանում խախտում արած ինքնաթիռները: