«Թալիբան» արմատական շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհաիլ Շահինը այլ պետություններին հրավիրել է մասնակցելու Աֆղանստանի վերակառուցմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նոր ենք դուրս եկել պատերազմի և ավերածությունների փուլից և մտել ենք նոր փուլ, երբ Աֆղանստանի ժողովուրդն այլ երկրների օգնության կարիք ունի: Նրանք պետք է մեզ մոտ գան՝ օգնելու առողջապահության, ենթակառուցվածքների, կրթության և ուրիշ ոլորտներում: Նրանք կարող են գալ և մշակել մեր բնական պաշարները», ասել է նա:
Շահինը նշել է, որ «սա [շարժման] հրավեր է բոլոր երկրներին», և «Թալիբան»-ը «գնահատում է ցանկացած պետության օգնությունը Աֆղանստանի պատմության այսպիսի կրիտիկական պահին»: