Աֆղանստանի Քանդագար նահանգի Սպին-Բոլդակ շրջանում ավելի քան 100 խաղաղ բնակիչներ սպանվել են այն բանից հետո, երբ այն գրավվել է «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների կողմից: Այս մասին հայտնել է աֆղանական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության խոսնակին:
Աֆղանստանի կառավարությունը տարածքը վերահսկող «Թալիբան» շարժմանը մեղադրում է խաղաղ բնակիչների սպանության համար:
«Փենջաբից (Պակիստան) իրենց ղեկավարների հրամանով, դաժան ահաբեկիչները հարձակվել են անմեղ աֆղանցիների տների վրա Սպին Բոլդակի որոշ մասերում, կողոպտել են տները և սպանել հարյուր անմեղ մարդկանց», ասել է ՆԳՆ խոսնակ Միրվայիս Ստանեկզայը:
Թալիբները հերքում են քաղաքացիական անձանց սպանություններին մասնակցությունը:




