«Թալիբան» շարժումը հինգշաբթի հերքել է Դոհայի բանակցություններում Աֆղանստանի պատվիրակության ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ շարժումը Քաբուլին առաջարկել է դադարեցնել կրակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աֆղանական Ariana News հեռուստաալիքը:
«Այս հայտարարությունը ճիշտ չէ», մեջբերել է հեռուստաալիքը թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մոջահիդին:
Ավելի վաղ Դոհայում թալիբների հետ բանակցելու Աֆղանստանի կառավարության պատվիրակության անդամ Նադեր Նադերին ասել էր, որ թալիբներն առաջարկել են եռամսյա զինադադար՝ շարժման 7000 գրոհայիններին ազատ արձակելու դիմաց: