10 երկրների դեսպաններին Էրդողանի ուղղած սպառնալիքից հետո լիրան աննախադեպ իջել է

Թուրքական արժույթը երկուշաբթի օրն իջել է՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 9,72 լիրայի՝ անցնելով նախորդ ռեկորդային նվազագույնը (9,00), որը գրանցվել էր հոկտեմբերի 11-ին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Թուրքական ազգային արժույթի թուլացումը շարունակվում է անցյալ տարվա աշնանից։ Ադ ժամանակ, ըստ գործակալության, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Անկարան ներգրավված էր Ադրբեջան-Հայաստան հակամարտության մեջ։