Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է մի քանի պետությունների քննադատությունը՝ կապված թանգարանի վերածված Սուրբ Սոֆիա բյուզանդական տաճարին մզկիթի կարգավիճակ տալու հետ, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«Քանի որ մենք երկրգապություն չենք իրականացնում այլ երկրներում, ուրիշ երկրներ ևս իրավունք չունեն միջամտելու մեր երկրպագություններին։ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ մեղադրանքները անմիջական հարձակում են մեր ինքնիշխան իրավունքների վրա», ասել է Էրդողանը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։
