Գվինեայում Էբոլայից մահացածների թիվը հասել է 9-ի: Այս մասին շաբաթ օրն իր կայքում հայտնել է Աֆրիկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակը:
«Էբոլա վիրուսով վարակվածների ընդհանուր թիվն այժմ 18 է, որից ինը մահացել են», նշել է գրասենյակը: Բացահայտվել է 523 մարդ, ովքեր կապ են ունեցել վարակվածների հետ։ 1 604-ը պատվաստվել են:




