Ես խոսել եմ Դոնալդ Թրամփի հետ։ Խաղաղության հասնելու հնարավորությունների մասին երկար զրույց ենք ունեցել։ Խոսելենք նաև թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի և ժամանակակից այլ արտադրության մասին։ Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին նրա ցուցաբերած հետաքրքրության համար, թե ինչ կարող ենք անել միասին.
հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա հավելել է, որ Թրամփի հետ քննարկել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ իր զրույցը, ինչպես նաև տնտեսական համագործակցության հարցեր։
Զելենսկին ասել է, որ Թրամփն իր հետ կիսվել է Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասներով։
«Ուկրաինան բոլորից շատ է խաղաղություն ուզում. Մենք Ամերիկայի հետ համատեղ քայլեր ենք սկսում՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և երաշխավորելու հուսալի, կայուն խաղաղություն։ Մենք նաև պայմանավորվել ենք շարունակել շփումները ապագայում և պլանավորել առաջիկա հանդիպումները»,- նշել է Զելենսկին։