Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզված է, որ ռուսական բանակին կորուստներ պատճառելը և նրա ռազմական ներուժի նվազեցումը պետք է ստիպեն Ռուսաստանին համաձայնել նստել դիվանագիտական սեղանի շուրջ։։
Զելենսկին այս մասին ասել է «Բուխարեստի իննյակի» և Սկանդինավյան երկրների Վիլնյուսի գագաթնաժողովին մասնակցելու ժամանակ։
«Սա հատուկ պահ է։ Մի կողմից Ռուսաստանը սկսել է իր ամառային հարձակումը, բայց մյուս կողմից, այդ երկիրը ստիպված է զբաղվել դիվանագիտությամբ։ Սա և՛ մարտահրավեր է, և՛ իրական հնարավորություն բոլորիս համար։ Սա հնարավորություն է փորձել վերջ դնել այս պատերազմին» , – ասել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով ՝ Եվրոպան և Միացյալ Նահանգները միասին ավելի լավ զինատեսակներ ունեն, քան Ռուսաստանը։
«Մենք նաև ունենք ավելի ուժեղ մարտավարական լուծումներ։ Մեր «Սարդոստայն» գործողությունը երեկ ապացուցեց դա։ Ռուսաստանը պետք է գիտակցի, թե ինչ է նշանակում կորուստներ կրել։ Ահա թե ինչն է նրան մղելու դեպի դիվանագիտություն» , – ընդգծել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ պատերազմում Ռուսաստանի կորուստները վկայում են, որ Ուկրաինան պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև ամբողջ Եվրոպան։