Ռուսաստանը չի մասնակցի քաղաքական մրցավազքերի, որոնք կապված են կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցով երկրների համագործակցության հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք հաստատ չենք պատրաստվում քաղաքականացնել այդ հարցը [կորոնավիրուսի պատվաստումների] վերաբերյալ, մենք չենք մասնակցում որևէ քաղաքական մրցավազքի կամ առավել ևս ինֆոդեմիայի: Հուսով ենք, որ դրան ենթակա չենք, նկատի ունեմ հսկայական քանակություն կեղծ նյութերը: Ինչու եմ ես խոսում այս մասին․ քանի որ, ցավոք, մենք դառնում ենք կեղծիքի, ստի առարկա, հրապարակվում են մեծ քանակությամբ ոչ հավաստի տեղեկություններ, այդ թվում` ռուսական պատվաստանյութերի և այս ոլորտում ռուսական ջանքերի մասին», նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։