Ռուսաստանը խստիվ դատապարտում է սիրիական-իրաքյան սահմանին փետրվարի 26-ի գիշերը ԱՄՆ-ի հասցրած օդային հարվածները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք խստորեն դատապարտում ենք նման գործողությունները: Կոչ ենք անում անվերապահորեն հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք վերահաստատում ենք, որ չենք ընդունում Սիրիայի տարածքը աշխարհաքաղաքական հաշիվների կարգավորման ասպարեզ դարձնելու ցանկացած փորձ», Զախարովայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: