Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր մեկնաբանել է Աֆղանստանում նպատակների իրականացման վերաբերյալ ԱՄՆ ներկայացուցիչների հայտարարությունները: Զախարովան հիշեցրել է, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են 2000 թվականին: Դա ՆԱՏՕ-ի կողմից գլխավորվող ռազմակազմ էր, որը գործում էր Աֆղանստանի տարածքում:
«Աֆղանստանում զորախմբի ավելացման նպատակը թալիբների գրոհայինների գործունեությունը զսպելն էր՝ աֆղաններին ժամանակ տալով երկիրը վերահսկելու համար: Այժմ դուք ինքներդ կարող եք եզրակացություն անել՝ նպատակներն իրականացված են, թե ոչ», գրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Telegram-ում::