Ուկրաինան տեսանելի ապագայում կդառնա Եվրամիության մաս։
Նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։
Կարլսրուեում Կանաչների կուսակցության համաժողովում Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Կիևը տեսանելի ապագայում կամրապնդի ԵՄ-ն։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը համապատասխանում է կազմակերպության աշխարհաքաղաքական շահերին։
«Այդ պատճառով մենք ոչ միայն կշարունակենք մեր աջակցությունն Ուկրաինային, այլև կավելացնենք այն»,-եզրափակել է Բերբոքը։