ԵՄ բոլոր երկրները միանգամից կստանան կորոնավիրուսի պատվաստանյութ՝ բնակչության թվին համապատասխան: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովի արդյունքներից հետո, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:
«ԵՄ բոլոր երկրները պատվաստանյութը կստանան միևնույն ժամանակ նույն պայմաններում՝ ըստ իրենց բնակչության թվաքանակի», ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, ԵՄ ղեկավարները գագաթաժողովի ժամանակ համաձայնել են արագացնել արևմտյան կորոնավիրուսի պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները՝ արագացնելով արդյունքների մշակումը: