Իսրայելը մտադիր էր վերացնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին, սակայն այդ հնարավորությունը երբեք չի ընձեռվել, հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարարը։
Իսրայել Կացը իսրայելական Channel 13 հեռուստաալիքին տված հարցազրույցում նաև ասել է.
«Եթե նա մեր տեսադաշտում լիներ, մենք նրան կվերացնեինք»:
Հարցին, թե արդյոք Իսրայելը նման գործողությունների համար ԱՄՆ-ի հավանությունը խնդրել է, Կացը պատասխանեց. «Մեզ նման բաներ անելու համար թույլտվություն պետք չէ»։