Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բարձր մակարդակի բանակցությունների. լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը բազմիցս ասել է, որ սկզբունքորեն կողմ է ամենաբարձր մակարդակով շփումներին, իհարկե, դրանց կարիքը կա, բայց դրանց պետք է պատրաստվել և նախ արդյունքի պետք է հասնել երկու երկրների պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններում: Եթե նման արդյունքի հասնեն, ապա, իհարկե, կարող ենք խոսել ամենաբարձր մակարդակով շփումների մասին», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը: