«Մենք դատական հայց ենք ներկայացնելու բոլոր այն նահանգների դեմ, որտեղ վերջերս սկսել է առաջատար լինել Բայդենը՝ ընտրակեղծիքների և պետական մակարդակով խարդախությունների համար։ Բազմաթիվ ապացույցներ կան․ պարզապես ստուգեք զանգվածային լրատվամիջոցները», գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:
Թրամփի նախընտրական շտաբն ավելի վաղ դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել քվեաթերթիկների հաշվարկը Ջեորջիա, Փենսիլվանիա և Միչիգան նահանգներում։