Անտոնիու Գուտերեշը, ով նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի երկրորդ ժամկետով, մտադիր է առաջիկա հինգ տարիների ընթացքում կառուցել ՄԱԿ 2.0-ը`ժամանակակից խննդիրներին ՄԱԿ-ից ավելի լավ համապատասխանող կազմակերպություն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Որպես իր աշխատանքի հիմնական ոլորտներ Գուտերեշը նշել է կորոնավիրուսի և աղքատության դեմ պայքարը, աշխարհի բոլոր մարդկանց համար կորոնավիրուսի պատվաստանյութերի հասանելիության ապահովումը, հավասարության և համերաշխության սկզբունքների վրա հիմնված բազմակողմ համագործակցության զարգացումը, աղքատության դեմ պայքարը, խաղաղության և անվտանգության ամրապնդումը: