ԱՄՆ-ն մտադիր է ակտիվացնել ջանքերը աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր տարածելու հարցում և ակնկալում է դառնալ առաջատար այդ գործում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Առաջիկա ամիսներին ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգները կգլխավորի պատվաստանյութերի հասանելիությունն ամբողջ աշխարհով մեկ», ասել է նա։
Բլինկենը նշել է, որ ԱՄՆ-ն COVAX մեխանիզմին արդեն իսկ տրամադրել է շուրջ 2 միլիարդ դոլար և մտադիր է տրամադրել նույնքան գումար այս և հաջորդ տարի: Բացի դրանից, նրա կարծիքով, համաճարակի դեմ պայքարի ջանքերը կհեշտացվեն Միացյալ Նահանգների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն վերադարձով: