ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախազգուշացրել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ բանակցությունների երկարատև դադարն իր մասնակիցներին մոտեցնում է այն կետին, երբ Իրանի միջուկային գործարքի վերականգնումն անհնար կլինի, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։
«Կա մի կետ, երբ շատ դժվար կլինի վերականգնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բոլոր օգուտները դրա պայմաններին խստորեն պահպանելու միջոցով: Մենք դեռ այնտեղ չենք, բայց ավելի ենք մոտենում», – ասել է Բլինկենը Գերմանիա կատարած այցի ժամանակ: .
Բլինկենը բացատրել է, որ դա պայմանավորված է նրանով, որ Իրանն օգտվում է Վիեննայի բանակցությունների դադարից՝ մեծացնելով ցենտրիֆուգների թիվը, հարստացնելով մեծ քանակությամբ ուրան և ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ միջուկային էներգիայի ոլորտում: