Բաքուն կոչ է անում միջազգային հանրությանը ազդել Երևանի վրա, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերը հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպայի Խորհուրդը, պետք է շարունակեն համոզել Հայաստանին հրաժարվել ռևանշիզմից ու Ադրբեջանի հանդեպ ատելությունից և օգտագործեն այս եզակի հնարավորությունը տևական խաղաղության, տարածաշրջանային համագործակցության և զարգացման համար: Մենք ակնկալում ենք նաև, որ միջազգային դերակատարները զերծ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է խաթարել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման դրական, բայց փխրուն գործընթացը», ասել է Բայրամովը ՝ ելույթ ունենալով Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 131-րդ նիստում:
Միևնույն ժամանակ, Բայրամովը մեղադրել է Հայաստանին Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը խախտելու մեջ։ Բացի դրանից, ըստ նրա, «Հայաստանը դեռ չի հրապարակել տվյալներ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհետացած շուրջ 4 հազար ադրբեջանցիների մասին»: